«Մարդը խելագարվել է». Թուրքերը ծաղրել են Զելենսկու խոսքերը Ռուսաստանի հետ պատերազմի մասին
Թուրքական լրատվական կայքերց մեկի ընթերցողները թերահավատորեն են վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի հետ հավանական պատերազմի մասին հայտարարությանը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Մեկնաբանները Ուկրաինայի առաջնորդին համարել են խենթ:
Մեկ այլ ընթերցող էլ նշել է, որ նախկինում Զելենսկին կատակերգու է եղել, ուստի նման հայտարարություններից վախենալ պետք չէ:
Նաև ընթերցողները նախազգուշացրել են Ուկրաինայի նախագահին՝ արևելյան հարևանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
«Կանգ առ, մի արա, հակառակ դեպքում կկորցնես քո բոլոր հողերը Ղրիմից հետո», - գրել է կայքի օգտատերերից մեկը:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ իր երկրի համար Ռուսաստանի հետ լայնածավալ բախման հավանականություն կա: Նրա խոսքով, երկու պետությունների միջև պատերազմը կլինի «Մոսկվայի ամենամեծ սխալը»:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը ցավով է ընդունել Զելենսկու խոսքերը Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին
- Զելենսկին ընդունել է Ռուսաստանի հետ պատերազմի հավանականությունը
- Զելենսկին ասել է, որ ամբողջ աշխարհը ծափահարում է ուկրաինական հետախուզությանը
- Զելենսկին ցանկացել է մեկ բաժակ շամպայն խմել Ղրիմում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին