Բանջարեղենի գներն աճել են մոտ 66 %-ով. Մարտին Գալստյան
«Հայաստանում գնաճը պայմանավորված է առաջարկով և վերջին շրջանում նաև սեզոնային ապրանքների գնաճով, մասնավորապես՝ բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ գնաճի վրա ազդում են նաև երկու կարևոր գործոններ, որոնցից մեկը պահանջարկն է, և 2021թ. տարվա սկզբին մասնավոր սպառումն ավելացել էր 5.9 %-ով, այն դեպքում, երբ համախառն ներքին միջոցների կուտակումը նվազել է 6 %-ով, հետևաբար՝ պահանջարկն առաջանցիկ է արտադրությունների կարողությունների նկատմամբ:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ կա նաև ներքին ծառայությունների գների աճ:
«Մենք նպատակադրված փորձում ենք հանրությանը տալ մեսիջ առ այն, որ 2022 թվականին մենք վերադառնալու ենք մեր գնաճի թիրախին, ուստի այս պահին գնաճային սպասումները խարսխելու նպատակ ենք հետապնդում»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարը:
Նա հայտարարեց, որ կանխատեսում են գնաճի վրա արտաքին գործոնների ազդեցության պահպանում:
Լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհի փակումն ինչքանով կազդի տնտեսության վրա՝ Մարտին Գալստյանը պատասխանեց. «Մենք դիտարկում ենք բազային սցենար և դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ: Բազային սցենարի մեջ որոշակի ռիսկեր կան հաշվարկված, բայց մենք կարծում ենք, որ այդ ռիսկերն էկան չեն տնտեսական պրոցեսի խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից»:
Նրա խոսքով՝ ԿԲ-ում մշակվում են նաև ռիսկային սցենարներ, որոնք ներառում են նաև Գորիս- Կապան ճանապարհի փակման դեպքը, բայց բազային սցենարում նման իրավիճակ արտացոլված չէ:
Մարտին Գալստյանը նաև հայտնեց, որ ԿԲ-ն 2021թ. համար կանխատեսում է 5.4 % աճ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին