Ինչո՞ւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար չենք ստեղծում պրոբլեմներ. Թագուհի Թովմասյան
«Մենք որպես ինքնիշխան երկիր, հատկապես ուժային կառույցները՝ ի դեմս Գլխավոր դատախազության, այստեղ կոնկրետ անելիք ունի»,- Աժ հայտարարությունների ժամին իր ելույթում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և տեղեկացրեց, որ հարց է ուղղել ՀՀ Գլխավոր դտատախազությանը՝ խնդրելով պարզաբանել երեք հարց:
Պատգամավորը տեղեկացրեց, որ դրանցով ցանկացել է պարզել, թե արդյո՞ք Ադրբեջանի զինուժի գործողություններում տեսնում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ:
Մյուս հարցերով ցանկացել է պարզել՝ սահմանը խախտելու և միջպետական ճանապարհը փակելու համար կա՞ն հարուցված քրեական գործեր, եթե կան, ապա ի՞նչ փուլում են գտնվում և կա՞ն արդյոք մեղադրյալներ:
Թովմասյանը տեղեկացրեց, որ ըստ Գլխավոր դատախազության ներկայացրած պատասխանի՝ մայիսի 13-ից սկսած հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ բավականին ճոխ հոդվածներով:
Նա ընթերցեց Գլխավոր դատախազության ծավալուն պատասխանի վերջին տողը, որում ասվում է, որ բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է և որպես մեղադրյալներ ներգրավված անձինք չկան:
«Ինչո՞ւ չկան ներգրավված մեղադրյալներ, և մենք ինչո՞ւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար չենք ստեղծում պրոբլեմներ»,- հարց բարձրացրեց «Պատիվ ունեմ» խմբակցությկան պատգամավորը և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են թույլ տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունն ազատ տեղաշարժվի և ինչո՞ւ որպես հանցագործ չեն վերաբերվում նրանց:
Պատգամավորը նաև հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ նրանց նկատմամբ չի հայտարարվել միջազգային հետախուզում՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը նման կերպ է վարվել ՀՀ 230-ից ավելի քաղաքացիների նկատմամբ, որոնք երբևէ օգնել են Արցախին, կամ եղել են այնտեղ:
«Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրս շպրտելու միակ իրավական ճանապարհը առնվազն այս փուլում գտնվում է դատախազութան ձեռքին և ինչու ենք մենք վախենում Ալիևից և նրա կլանից և օրենքով սահմանված կարգով չենք իրականացնում այն բոլոր միջոցները, որոնք օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության պաշտոնյային լիազորել է»,- ընդգծեց Թագուհի Թովմասյանը :
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան