ԲՀԿ-ական պատգամավորը չի բացառում «այո»-ի միասնական շտաբ ձևավորելը. «Հրապարակ»
«Այո»-ի կողմնակից ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, առաջիկա օրերին կքննարկեն՝ միասնական շտաբ ձևավորել համատե՞ղ, թե՞ առանձին-առանձին իրականացնել «այո»-ի քարոզարշավը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ քաղխորհրդի համակարգող Աբրահամ Մանուկյանը:
Թերթի հետ զրույցում Ա.Մանուկյանը նշել է. «Առաջիկա օրերին շտաբը կձևավորվի, կհամակարգենք, կկոորդինացնենք, կընտրենք ակտիվ մարդկանց, նրանց, որոնք նաև հանրության համար նշանակություն ունեն, որպեսզի քարոզեն, և մենք նորմալ կգնանք ու ամենուր քարոզարշավ կիրականացնենք: Այս պահին այդ ամենը դեռ ընթացքի մեջ է»։
Հարցին՝ իսկ ի՞նչն է խանգարում միասնական շտաբ ձևավորել, բոլորը «ոչ»-ի կողմնակիցներին են մեղադրում, բայց չէ՞ որ «այո»-ում էլ միասնականություն չկա, ինչո՞ւ, զարմանալի է, Աբրահամ Մանուկյանը պատասխանել է. «Քննարկման խնդիր է: Չի բացառվում, որ «այո»-ի կողմնակիցները նստենք, կարող է միասնական տանենք. քննարկման խնդիր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան