14.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 դեպք
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կատարվել է 117 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12366 քաղաքացու հետազոտություն, որից 1093-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 11.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 5 դեպք
- 10.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք
- 07.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք
- 04.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 դեպք