
Դեսպանատունը նշել է Պուտինի հետ Իրանի նախագահի հանդիպման հնարավոր ամսաթիվը
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հնարավոր է հանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Տաջիկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը,վկայակոչելով Մոսկվայում Իրանի դեսպանատանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը՝ նվիրված կազմակերպության 20-ամյակին, անցկացվելու է Դուշանբեում սեպտեմբերի 17-ին:
«Այո, Իրանի նախագահը լինելու է այնտեղ: Մենք հույս ունենք,որ հանդիպումը կկայանա», - ասել է գործակալության զրուցակիցը։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ՇՀԿ դիտորդ երկրներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներն են Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
2021 թվականին կազմակերպությունը նախագահում է Տաջիկստանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին