Լատվիան մեղադրել է Մինսկին՝ սահմանում տիրող միգրացիոն ճգնաժամի համար
Լատվիայի ՆԳՆ-ի ղեկավար Մարիա Գոլուբևան կարծում է, որ բալթյան երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամի հարցում մեղավոր է Բելառուսը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Դա ակնհայտ է: Այդ մասին վկայում է այն, որ կազմակերպվել էին թռիչքներ Իրաքից Մինսկ: Դրանից բացի, զինված մարդիկ տարբեր համազգեստով են, ոչ միայն Բելառուսի սահմանապահ զորքերն են: Մարդկանց ուղղորդում էին դեպի մեր սահմաններ»,-ասել է Գոլուբևան:
Լատվիայի կառավարությունը որոշել է Բելառուսի հետ սահմանին սահմանել արտակարգ դրության ռեժիմ՝ պատճառը երրորդ երկրից միգրանտների մեծ հոսքն է: Նրանք փորձում են անօրինական մուտք գործել Լատվիա Բելառուսի սահմանից:
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնել են ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան