Այդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել. Ջհանգիրյանը՝ որդու 600 հազար դոլարանոց բնակարանի գնման մասին
«Խնդրում եմ հաստատել կամ հերքել տարածված լուրերը, ըստ որի վերջերս, երբ ընտրվել եք ԲԴԽ նախագահ, ձեր որդու համար Երևանի Կասկադ թաղամասի հատվածում 600 հազար դոլարով բնակարան եք ձեռք բերել»,- Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համալրման հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Վերջինս խնդրեց ասել, թե որտեղից Ջհանգիրյանին նման գումար:
Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանը իր խնամին է և շենքը կառուցել է Սուքիասյանի եղբայրը:
«Ուրեմն այդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել, ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք»,-հայտարարեց ԲԴԽ նախագահը։
Արեգնազ Մանուկյանը պնդեց, որ ստացվում է, որ Սուքիասյանը Ջհանգիրյանինզ կաշառք է տվել և կոռուպցիոն դեպքի հետ գործ ունեն, քանի որ որքան էլ խնամին է, բայց ԲԴԽ նախագահը պաշտոնյա է։
«Ի՞նչ կապ ունի, ազիզ ջան, իմ տղան չափահաս է, արդեն երկու և ավելի տարի է՝ առանձին են ապրում, առանձին ընտանիք են, երկու երեխա ունեն, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել: իմիջայլոց հիփոթեքով էլ ձևակերպել են, այդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել, այդ բոլորը երևակայության արդյունք են»,-հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատրա՞ստ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300.1 խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանին
- Ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, դո՞ւք, թե՞ Փաշինյանը. Ագնեսա Խամոյան
- Արդյո՞ք Իրաքի դեսպանատանը տեղյակ են, որ ձեզանից գոմ են վարձակալել. Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին