Թե՞ գերիների մասին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են. Հայկ Մամիջանյանը՝ իշխանություններին
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը մեր գերի տղաների վերադարձն է հայրենիք»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայ Մամիջանյանը
Նա տեղեկացրեց, որ դրան է միտված ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր գործողությունները, նաև՝ եվրոպական հարթակներում:
Մամիջանյանը թվարկեց մի քանի կետ, որոնք պարտավոր էր անել իշխող մեծամասնությունը, որը դեռ չի արել, բայց երբեք ուշ չէ այն իրականացնել:
Պատգամավորը տեղեկացրեց, որ այս պահին տեղի է ունենում ԵՄ-Ադրբեջան բանակցությունները պատգամավորական համագործակցության վերաբերյալ:
«Մենք բոլոր լծակներով պետք է հասնենք նրան, որ գերիների վերադարձը դառնա այդ համաձայնագրի նախապայմաններից մեկը»,- ասաց պատգամավորը:
Մամիջանյանը նաև հայտնեց, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու աշնանը, Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանն պետք է լինի գերիների վերադարձը, որը սակայն Ադրբեջանի վրա ճնշման նպատակով չի կիրառվում:
«Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մենք ուղիղ ազդեցության գործիք ունենք: Քաղաքացիները գուցե տեղյակ չեն, բայց Եվրանեսթի պարագայում դու իրավունք ունես հայտարարելու քո «կենսական շահը», որի շրջանակներում ունենք վետոյի կիրառման հնարավորությունը՝ Բյուրոյից մինչև Վեհաժողով»,- հայտնեց Մամիջանյանը և կարծիք հնչեցրեց, որ մեր խորհրդարնական պատվիրակությունը պետք է կենսական շահ հայտարարի գերիների վերադարձը և բոլոր լծակներով լուծել խնդիրը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ շատ բարդ է այդ ամենի իրականացումն ակնկալել, երբ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին ասել է, որ ադրբեջանական ոստիկանական անցակետը դրվել է Սովետական Ադրբեջանի տարածքում:
«Ես չեմ հասկանում, երբ նման հայտարարություն եք անում, ինչպես ենք բոլորս միասին՝ որպես երկիր դուրս գալու ձեր արած հայտարարությունների տակից, թե՞ գերիների մասին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են»,- հայտարարեց Մամիջանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ. Իշխան Սաղաթելյան
- Ինչո՞ւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար չենք ստեղծում պրոբլեմներ. Թագուհի Թովմասյան
- Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն՝ եկած ապագան. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին