Հայկական անվտանգային համակարգն այլևս չի կարող լոկալ բնույթի լինել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Իրավիճակը, որում հայտնվել են հայկական պետությունները և ընդհանրապես մեր տարածաշրջանը, ստիպում է, որպեսզի անվտանգություն ապահովելու հարցում Հայաստանի հաշվարկներն առավել քան ճշգրիտ լինեն։ Դրանք չեն կարող սահմանափակվել միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի ռազմական պոտենցիալի հետ մեր կարողությունների համադրմամբ ու այդ կոնտեքստում քիչ թե շատ ընդունելի լուծումների որոնումով։
Այդ հաշվարկն իրականում իր մեջ պետք է ներառի Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, Պարսից Ծոցից մինչ Սև ծովի ավազան և Եվրոպայից Չինաստան ընկած տարածքներում տեղի ունեցող բոլոր զարգացումները։ Ասել է թե հայկական անվտանգային համակարգն այլևս չի կարող լոկալ բնույթի լինել։ Այն պետք է դառնա աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներին մեր ճիշտ հաշվարկված մասնակցության պրոդուկտ։
Միայն այդ դեպքում կարելի կլինի հուսալ, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ գերտերության ռազմական պոտենցիալ կարող է ծառայել հայկական երկու պետությունների անվտանգության համակարգին։ Հակառակ պարագայում Հայաստանն ու Արցախը դատապարտված են ձախողման, իսկ լավագույն դեպքում՝ ընդամենը մեծ տերությունների ձեռքում մանրադրամ լինելուն։Ահա այս խնդիրներին է նվիրված «Դրօշակ»-ի հերթական համարում այսօր լույս տեսած իմ հոդվածը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան