Չինաստանը կոչ է արել ստուգել Աֆղանստանի բնակիչների մահերը «ԱՄՆ-ի ձեռքով»
Չինաստանը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Աֆղանստանում խաղաղ բնակիչների մահը ամերիկյան բանակի գործողությունների պատճառով: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»գործակալությունը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում ԱՄՆ-ն չպետք է փորձի «ջրից չոր դուրս գալ» և խուսափել պատասխանատվությունից՝ հաշվի չառնելով որևէ մեկին:
«Անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգում անցկացնել, իսկ ԱՄՆ -ը պետք է զեկույց տրամադրի աֆղան ժողովրդին և ամբողջ համաշխարհային հանրությանը», - ասել է Չժաո Լիցզյանը։
Մեքենայի ոչնչացումը տեղի է ունեցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից կարճ ժամանակ առաջ: Հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքից: Պենտագոնի տվյալներով՝ մեքենայում եղել են պայթուցիկ նյութեր և մի խումբ մահապարտներ, ովքեր պատրաստվում էին գրոհել Քաբուլի օդանավակայանը: ԶԼՄ -ները գրել են խաղաղ բնակիչների մահվան մասին:
ԱՄՆ-ն Իսլամական պետության «Վիլայաթ Խորասան» խմբավորմանը մեղադրել է ահաբեկչության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան