Պուտինը խոսել է «Sputnik V»-ի և «Sputnik Light»-ի Սիրիա մատակարարման մասին
Ռուսաստանը Սիրիային է տրամադրել «Sputnik V» և «Sputnik Light» կորոնավիրուսային պատվաստանյութերը՝ համաճարակի դեմ պայքարելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ հանդիպմանը: Այս մասին գրում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը։
Պուտինի և Ասադի հանդիպումը կայացել է Կրեմլում:
«Մենք միասին աշխատում ենք լուծելու այն հիմնական խնդիրը, որի առջև այսօր կանգնած է ողջ մարդկությունը, նկատի ունեմ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը։ «Sputnik V»-ի և «Sputnik Light»-ի առաջին մատակարարումներն արդեն ուղարկվել են Սիրիա», - ասել է Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները