Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի, Լիանա Հակոբյանի թեկնածությունները: ԱԺ-ն երեք թեկնածուներից մեկին պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր:
Հրաչ Այվազյանին ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Ջհանգիրյանին՝ ներողություն խնդրելով, որ հարցը չի վերաբերելու թեկնածուին:
«Ուզում եմ ձեզանից հետաքրքրվել այն բոլոր մտահոգիչ լուրերի մասին, որոնք պտտվում են ձեր այսօրվա գործունեության մասին, որ դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն ու բացառապես ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել, ինչը, հասկանալի է, դատական իշխանության դեպքում ամենաանթույլատրելին է, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ-ում դատական իշխանությունն անկախ է, անկախ է նաև ԲԴԽ-ից:
Ես խոսեցի փաստացի ձեր լիազորությունների մասին, որ շատ հաճախ դատավորները հյուընկալվում են ձեր սենյակում, դուք այդ ճանապարհով եք նրանց իշխում, ցուցումներ եք տալիս կոնկրետ մարդանց ձեր սենյակ հրավիրելով, երբեմն դուք եք գնում դատարանների նախագահների մոտ որևէ առիթով, ակնդետ հետևում եք քրեական գործերի քննություններին», - ասաց պատգամավորը:
Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց, որ ինքը չի կարող մասնակցել Ազգային ժողովի ոչ աջ հատվածի, որ ձախ հատվածի, ոչ էլ կենտրոնում նստած հատվածի քաղաքական քննարկումներին:
«Իմ վրա տարածվում է դատավոր էթիկայի և վարքագծի կանոնները, ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական որևէ գնահատականներից, բայց դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում, ու ես պարտավոր եմ դրան պատասխանել: ԲԴԽ-ն որևէ դատավարական գործառույթով օժտված չէ: Իմ՝ ԲԴԽ-ում ընդունվելուց ի վեր քրեական արդարադատության ոլորտում դատավորների որևէ համալրում տեղի չի ունեցել, երկու դատավորներ դուրս են եկել: Մնացել են նույն դատավորները, որոնք նշանակված են եղել առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք»,- նշեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:
Ջհանգիրյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր դատավաոր կարող է գալ ԲԴԽ՝ բարձրաձայնելու իրեն հուզող խնդիրների, դատարանների առաջ ծառացած հարցերի մասին:
Գ. Ջհանգիրայնը հիշեցրեց տիկին Թովմասյանին, որ հեռախոսազրույց են ունեցել նաև այս հարցի շուրջ. «Կալանավորվերներից մեկը, չեմ ուզում անունը ասել, ձեզ ասել է, որ ես ճնշել եմ վերաքննիչ դատավորներին, որպեսզի այս կամ այն որոշումը կայացնեն: Ինքս հանիրավի անցկացրել եմ բանտում, ես արդարացվել եմ 12 տարի անց ու իմ իրավունքների խախտումը ճանաչել է նաև Եվրոպական դատարանը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարող եմ ճնշել դատավորներին, որպեսզի ապագայում ևս Հայաստանն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»:
Թագուհի Թովմասյանն ասաց, որ այո, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանն է ահազանգել, որ Գ.Ջհանգիրյանի ցուցումով է իրականացվում նրա նկատմամբ խոշտանգում, հետապնդում, հետևաբար, ինքը ահազանգը հնչեցրել է՝ խնդրելով, որ եթե նման բան կա, ձեռնպահ մնալ:
Հարակից հրապարակումներ`
- Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
- Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է՚ Իշխան Սաղաթելյանը՝ պրոֆեսոր Չարչյանի վիճակի մասին
- Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի․ «Հայաստան» դաշինք
- Քիչ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է
- Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին