Սլովակիական ընկերությունն այժմ բանակցում է՝ իր մասնակցությունն ունենալու Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում․ Սլովակիայի ԱԳ նախարար
«Ես այստեղ եմ վերահաստատելու աճող դինամիկան Հայաստանի ու Սլովակիայի հարաբերությունների միջև, որը պետք է ինտենսիվացնել։ Կասկած չկա, որ մեծ պոտենցիալ ներուժ գոյություն ունի Հայաստանի և Սլովակիայի հարաբերություններում, մասնավորապես տնտեսական ուղղությամբ»,-այս մասին այսօր Երևանում ասաց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ։
Կորչոկը կարևորեց Սլովակիայի կողմից Երևանում դեսպանատան հիմնումն ու բացումը նախորդ տարվա փետրվարին։
«Մենք տնտեսական համագործակցության ներուժ ունենք։ Նախորդ տարի առևտրաշրջանառության որոշակի աճ տեղի ունեցավ թվերի և վիճակագրության մեջ, բայց մենք պետք է դա գերազանցենք»,- ասաց Իվան Կորչոկը, հավելելով, որ դրանից շահելու են հայ և սլովակ ժողովուրդները։
Էներգետիկայի սեկտորը, նախարարի խոսքերով, շատ խոստումնալից է համագործակցության առումով։
«Սլովակիայում կա ընկերություն, որը հետաքրքրված է ու այժմ բանակցում է իր մասնակցությունն ունենալու համար Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում»,- ասաց Կորչոկը, հավելելով, որ հնարավորություններ կան նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության, ժամանակակից տեխնոլոգիաներ, կանաչ էներգետիկայի ոլորտներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան