Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացահայտվել է իրավախտման 7 դեպք
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեղ դիտարկումը, հայտնում են տեսչությունից։
«Սեպտեմբերի 14-ին ՔՏՀԱ տեսչական մարմինն ուսումնասիրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում ՏՄ տրանսպորտային անվտանգութան մասնագետները բացահայտել են իրավախտման 7 դեպք, որոնց վերաբերյալ կազմվել է համապատասխան վարչական արձանագրություններ։
Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված Տեսչական մարմինների և ոստիկանության խստացված վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական։ Վերահսկողական գործառույթի իրականացումը զուգորդվում է նաև վարորդների և ուղևորների շրջանում իրազեկող աշխատանքի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում