Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելիս երաշխավորո՞ւմ եք, որ կարմիր գծերը չեն հատվի. Աղվան Վարդանյանը՝ կառավարությանը
«Կա 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունը և դրա վերաբերյալ 2010 թվականի ՍԴ որոշումը, որով կարմիր գծեր են հաստատվել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց «Հայաստան» խոմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և հավելեց, որ ըստ ՍԴ արձանագարությամբ հաստատված դրույթի՝ փոխադարձ պարտավորություններն ունեն բացառապես երկկողմանի բնույթ և չեն կարող վերաբերել որևէ երրորդ կողմին, օրինակ՝ Ադրբեջանի:
Նա հիշեցրեց, որ դրանք չեն կարող մեկնաբանվել այնպես, որ կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և ՀՀ անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին, որում խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ-ի հետևողական քայլերի մասին:
Աղվան Վարդանյանը հարցրեց, թե կառավարությանը կարո՞ղ է երաշխավորել, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դեպքում ՍԴ-ի հաստատած այդ կարմիր գծերից նահանջ չի արձանագրվելու:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Աղվան Վարդանյանը պետք է գրավոր տա հարցը, քանի որ ԱԳ նախարարը բացակայում է: «Հայաստան» խմբակցության պատգամավորը ցանկացավ արձագանքել, իսկ ԱԺ նախագահը հայտարարեց, որ նման իրավունք նա չունի:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ մեխանիզմներով եք հակազդում Ադրբեջանի՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությանը. Լիլիթ Գալստյանը՝ կառավարությանը
- Հավանաբար հայկական հողերի հանձնումը շարունակվելու է հատվածային. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին