Չարչյանի գործի հետ կապված տեսնում ենք իշխանական դիրքից ճնշում, հետապնդում. Վարդևանյան
«Անազատության մեջ գտնվող հայտնի բժիշկ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանն այս պահին ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին»,- պրոֆեսորին տեսակցելուց հետո ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նա համեմատության համար նշեց, որ բժշկական նորմատիվներով 60-ից բարձր ինսուլինային չափաբաժիշն արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ, լուրջ խնդիր ընդուպ մինչև կալանքի հետ անհամատեղելիություն։
Արամ Վարդևանյանի ներկայացմամբ, Արմեն Չարչյանի մոտ կա նաև զարգացած թոքաբորբ։
«Բժշկական ինտենիվ հսկողության տակ գտվելը վիճակի որոշակի կայունացման հանգեցրել է, բայց թոքաբորբն ու ինսուլինային չափաբաժինը փաստացի ծայրահեղ վիճակ է առաջացնում։ Դժվար էր խոսում, հասկացանք, որ դժվար է հաղոդակցվում մեզ հետ։
Արմեն Չարչյանի կամքը տեղն է, բայց նման պայմաններում մարդուն կալանքի տակ պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- ասաց Վարդևանյանը։
Նրա ներկայացմամբ, այս հետապնդումը կառուցված է քաղաքական բաղադրիչի վրա. «Շատ հետաքրքիքր էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ փաստացի ընդգծեց պատգամավորի անձեռնմխելիության կարևորությունը, հավելյալ հանգամանքներ էլ չներկայացրեց, որովհետև հիմնավորեց, որ դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ լինի, ով, ենթադրենք, դա անտեսել է։
Այսինքն, առնվազն իրավապահ համակարգում այս ամբողջի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, իսկ ինչու է վերաբերմունքն այսպիսին, բացառապես քաղաքական բաղադրիչն է, այսինքն, մենք տեսնում ենք իշխանական դիրքից ճնշում, հետապնդում»։
Նրա կարծիքով, եթե Ա. Չարչյանն ավելի շուտ տեղափոխված լիներ մասնավոր բժշկական հաստատություն, միգուցե իրավիճակն ավելի կայուն լիներ։
Վարդևանյանը հիշեցրեց, որ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը քանիցս բարձրացնում է՝ հրատապ դատական նիստ նշանակվի, խափանման միջոցը րոպե շուտ վերացվի, բայց ամեն կերպ նիստ չի հրավիրվում։
«Սա ինձ ծայրահեղ անհանգստացնում է, իրավունքի հետ առնչություն չունեցող պրոցես է, բացառապես պետք է այս հարցը դիտարկենք քաղաքական տիրույթում»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք որոշել են Արմեն Չարչյանին պատժել ընդհուպ մինչև իր առողջությունը քայքայելու գնով. Վարդևանյան
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
- Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
- Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է՚ Իշխան Սաղաթելյանը՝ պրոֆեսոր Չարչյանի վիճակի մասին
- Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի․ «Հայաստան» դաշինք
- Քիչ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է
- Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել. Վահե Հակոբյան
- Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ժամ առաջ ազատ արձակել Արմեն Չարչյանին
- Այս իրավիճակի միակ լուծումն Արմեն Չարչյանի կալանքն անհապաղ վերացնելն է. Արամ Վարդևանյան
- Արմեն Չարչյանը, չնայած առողջական վիճակին, հիվանդանոցից տեղափոխվել է մեկուսարան. Պաշտպան
- Գարեգին Երկրորդն այցելել է Արմեն Չարչյանին
- Չարչյանն ավանդ ունի բժշկության մեջ, իսկ վարչապետ կոչեցյալն ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ եռապատիկ ատելություն ունի. Իշխանյան
- Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- Հակամարդկային է ու բարոյական չէ Արմեն Չարչյանին մեկուսարանում պահելը. բժիշկ Տարոն Տոնոյան
- «Իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել»
- Իշխանությունը Արմեն Չարչյանից վրեժ է լուծում որպես «Հայաստան» խմբակցության անդամ. Գեղամ Մանուկյան
- Գեղամ Նազարյան. Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- Արմեն Չարչյանը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ