Խոսում եմ այսօրվա խնդրի մասին, ինձ ասում եք՝ Արցախի առաջին պատերազմի ժամանակ մոտ 200 անհետ կորած է եղել. Էլինար Վարդանյան
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը հիշեցրեց օրերս ՄԻՊ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների, նվաստացումների վերաբերյալ զեկույցը։ Նա նշեց, որ այն հիմնված է լուրջ փաստահավաք աշխատանքի վրա, ցույց է տալիս, թե ինչ անմարդկային ու ստորացուցիչ պայմաններում են պահվել ու պահվում մեր ռազմագերիները։
Նա նաև հիշեցրեց՝ իրավապաշտապնների կողմից հրապարակվեցին թվեր, որ 38 գերի արտադատական գնդակահարությունների է ենթարկվել, 30-ի վերաբերյալ այս պահին տվյալներ են հավաքում, նրանց տեսել են լուսանկարել, տեսանկարահանել գերության մեջ, բայց հարկադիր անհետացման են ենթարկվել, հնարավոր է սպանվել են։
«10 ամիս է անցել, մեր տղաների ճակատագիրն այդպես էլ մնում է օդում կախված։ Ի՞նչ եք անում դուք, ի՞նչ է արվում մեր ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու համար։ Խնդրում եմ չասեք՝ տղաները մեզ կներեն, եթե երկու ամիս ավելի մնան»,- հարցերով Նիկոլ Փաշինյանին դիմեց Էլինար Վարդանյանը։
Փաշինյանը նշեց, որ պատգամավորի կողմից հիշատակված տեղեկություններն ռաջին հերթին հավաքագրվել են պետական մարմինների կողմից, այդ թվում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի, դատախազության, ԱԱԾ, ՊՆ կողմից, գուցե դրանց վերաբերալ մամուլի ասուլիսներ չեն տրվում, բայց ամենօրյա աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։
Նա հայտնեց, որ այս պահին 243 անձի գտնվելու վայրն անհայտ է։ Միաժամանկ նշեց, որ սա նոր երևույթ չէ, Արցախյան առաջին պատերազմից մոտ 200 մարդու գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ։
«Արվում է ամեն հնարավորը։ Գոհացուցիչ չէ, քանի որ բոլորը վերադարձած չեն»,- ասաց Փաշինյանը։
Էլինար Վարդանյանն արձագանքեց, որ ինքը խոսում է գերեվարվածների ու հարկադիր անհետացման ենթարկվածների մասին, այսինքն նրանց տեսել են բանտերում, այնուհետև նրանց մասին որևէ ինֆորմացիա չկան, միգուցե սպանվել են։
«Խոսում եմ այսօրվա խնդրի մասին, ինձ ասում եք Արցախի առաջին պատերազմի ժամանակ մոտ 200 անհետ կորած է եղել։ Շատ վատ է, որ եղել է։ Բայց ես ասում եմ այն բանի մասին, ինչի համար պատասխանատու եք դուք, ձեր իշխանությունը։ Գոհացուցիչ չի կարող լինել այն ընթացքը, որով փորձում ենք իրենց հետ բերել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները խստորեն հանձնարարականներ են տվել, թե հայ ռազմագերիները Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ինչ պետք է խոսեն. ՀՀ ՄԻՊ
- ՄԻՊ զեկույցը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը
- 38 գերիների սպանության վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
- Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ
- Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին