Էրիկ Ալեքսանյան. Դատարանն ուղղակի այլընտրանք չուներ, քան քրեական հետապնդումը դադարեցնելը
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հիմնավոր որոշում»,-Վերաքննիչ դատարանում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանդրական ճանաչելուց հետո Գևորգյանի ու մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշմանը։
Նա ընդգծեց, որ որոշումը բավարարում է Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի պահանջները։ Հիշեցնենք, որ այդ հոդվածը սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները։
«Այստեղ այն իրավիճակը չէ, հարգելի դատարան, որ մենք գործ ունենանք հայեցողական քրեական հետապնդման ռեժիմի հետ, այստեղ գործ ունենք բացառապես իմպերատիվ քրեական հետապնդումը դադարեցնելու ռեժիմի հետ։ Այս պարագայում դատարանն ուղղակի այլընտրանք չուներ, քան քրեական հետապնդումը դադարեցնելը և վարույթը կարճելը»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ հոդվածը հակասահմանադրական ճանաչվելուց հետո քրեական հետապնդման դադարեցման բազմաթիվ օրինակներ կան։
Նրա խոսքով, այս դեպքում էլ դատարանը չէր կարող բացառություն անել, գործել է շատ ճիշտ, օրենսդրության պահանջներին համապատասխան։
Դատական նիստը՝ Yerevan.Today-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորն ընդհատեց Սեդա Սաֆարյանին
- Պաշտպան Կարեն Մեժլումյանը վերաքննիչ դատարանին խնդրել է քննությունն այսօր չավարտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան