Պաշտպան Կարեն Մեժլումյանը վերաքննիչ դատարանին խնդրել է քննությունն այսօր չավարտել
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները։
Դատական նիստը սկսեց 15 րոպե ուշացումով, ինչպես հայտարարեց նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը, նիստից ուշացել են դատախազները։
Նա նաև հայտարարեց՝ պաշտպաններից Կարեն Մեժլումյանը տեղեկացրել է, որ ազգականի մահվան կապակցությամբ մեկնել է Գորիս քաղաք, այսօրվա դատական նիստին մասնակցել չի կարող, խնդրել է իր բացակայությունը համարել հարգելի։ Պաշտպանը նաև խնդրել է այսօր չավարտել բողոքների քննությունը, ևս մեկ նիստ հրավիրել, որպեսզի կարողանա որպես պաշտպան իր դիրքորոշումը հայտնել դատախազների բողոքի կապակցությամբ։
Դատավոր Հովակիմյանը հայտնեց, որ խնդրանքը կդառնա քննարկման առարկա, իսկ մինչ այդ հիշեցրեց՝ նախորդ նիստում լսել են դատախազներին, պաշտպաններին, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ծանրաբեռնվածության պատճառով լքել էր նիստերի դահլիճը։ Այս դատական նիստում ձայնը տրվեց նրան։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական, և այդ հիմքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
Սեդա Սաֆարյանը հայտարարեց՝ գտնում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր չէ ու պատճառաբանված չէ։
Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Yerevan.today-ի։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին դատախազը պահանջեց քրգործն ուղարկել նոր քննության
- Վերաքննիչ դատարանը հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ բողոքների քննությունը
- Արմեն Գևորգյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը վերացվեց
- Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Դատախազները առարկում են 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը
- Ալումյանը՝ դատավորին. Հենց հիմա դադարեցրեք քրեական հետապնդումը
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները պատրաստվում են միջնորդել դրա վարույթը կասեցնելու համար
- Դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը ընդմիջվեց
- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին