Հիմա առանձնություն չեմ սիրում, ուզում եմ շուրջս մարդ լինի. Մարալ Նաջարյան, «Ազատություն»
«Բեյրութ -Երևան չվերթի ուղևորներից մեկը ուշանում էր, քույրը՝ Անին անհանգիստ էր՝ ինչ եղավ, հետո պարզվում է՝ «Զվարթնոց»-ի անձնագրայինի աշխատակիցներին տարօրինակ է թվացել ուղևորի ժամանակավոր անձնագիրը, ըստ որի նա երկրորդ անգամ է Հայաստան գալիս, բայց նախորդ անգամը չի հեռացել: Ադրբեջանական գերության մեջ 4 ամիս անցկացրած Մարալ Նաջարյանն է»,- գրում է «Ազատությունը»։
Մարալն ասում է՝ պարզաբանումները չձգձգվեցին՝ հենց իջեցրեց բժշկական դիմակը. «Ասացին՝ ուր է քո անձնագիրը, ասացի՝ Ադրբեջան մնաց, ասացի, որովհետև ես գերեվարված էի, ասաց՝ դիմակդ իջեցրու, և ճանաչեց ինձ»:
«Նորից եմ զրոյից սկսելու», - ծիծաղում է Մարալը: Նախորդ տարվա օգոստոսի վերջին էր Հայաստան եկել՝ այստեղ հաստատվելու ու նոր կյանք սկսելու համար: Ադրբեջանական երեք բանտերով անցնելուց հետո փորձելու է նորից. «Այս անգամ ավելի սիրահոժար եմ եկել, քանի որ անցած անգամները մի քիչ կմկմալու բան կար՝ ուզել և չուզելու, բայց այս անգամ հարյուր առ հարյուր ուզելով եկա»:
Պատերազմից ընդամենը օրեր առաջ էր Մարալը վերաբնակեցման ծրագրով հաստատվել Բերձորում՝ վարսահարդար է, մատնահարդար, համով ճաշեր է եփում՝ այդ ժամանակ ոչինչ անել չհասցրեց, հիմա դեռ օդանավակայանի ճանապարհից է գործ փնտրում:
«Կուզեմ իմ գործով աշխատել՝ վարսավիր, մատնահարդար, բայց տեսնենք ով ինձ կառաջարկի՝ մոտը կգնամ աշխատեմ», - ասում է Նաջարյանը:
6 ամիս Լիբանանում էր՝ նրա հետ հոգեբույժ ու հոգեբան է աշխատել, Մարալն ասում է, Բաքվի բանտերում անցկացրած 4 ամսիները դժվարից ավելի դժվար էին, մի խնդիր ունի, որ չի հաղթահարվում. «Առանձնությունը, հիմա առանձնություն չեմ սիրում, ուզում եմ շուրջս մարդ լինի»:
Բաքու-Ստամբուլ -Բեյրութ՝ Մարալն ինքն է ցանկացել Բեյրութ տեղափոխվել՝ ուզում էր առաջինը իր երկու երեխաներին ու մորը գրկել, հետո՝ Հայաստան գալ:
Այժմ էլ Բաքվի բանտերում բազմաթիվ հայ գերիներ կան. Մարալ Նաջարյանը նրանց ընտանքիներին է դիմում՝ չի ուզում, որ որևէ մեկը հույսը կտրի. «Պիտի ելնեն, ուշ կամ շուտ պիտի ելնեն, ամեն ինչ Աստծո վրա է»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս․ Նաիրա Զոհրաբյան
- Լիբանանի նախագահն ընդունել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին