Պառավաքարի և Վազաշենի դպրոցների 52 աշխատակիցներ անվճար կհետազոտվեն
Սեպտեմբերի 15-ին, 16-ին, 22-ի և 23-ին Տավուշի մարզի` Պառավաքար և Վազաշեն գյուղերի դպրոցների 52 աշխատակից «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամում թվայնացված մամոգրաֆիա և կրծքագեղձի ու ավշային հանգույցենրի սոնոգրաֆիա հետազոտությունները կանցնեն անվճար:
Սա Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի և «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ մանրմասնվում է, որ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է: Հիվանդացության ցուցանիշը պարբերաբար աճում է ամբողջ աշխարհում: Ցավոք, այդ միտումն առկա է նաև Հայաստանում: Ամեն տարի Հայաստանում գրանցվում է հիվանդության միջինում 1100 - 1300 նոր դեպք:
Ու չնայած մտահոգիչ վիճակագրությանը` կրծքագեղձի քաղցկեղը նաև ամենահեշտ բուժվող հիվանդություններից մեկն է, եթե ժամանակին կատարվել է համապատասխան հետազոտություն և խնդիրը բացահայտվել է գոյացության վաղ շրջանում:
35 տարեկանից բարձր յուրաքանչյուր կնոջ խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ անցնել տվյալ հետազոտությունը:
Ըստ ներկայացված վիճակագրության, 2018-ին Հայաստանում գրանցվել է չարորակ նորագոյացությունների 8441 դեպք: Վերջին երեսուն տարվա ընթացքում հիվանդացությունն աճել է 1.6 անգամ: Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի, ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի չարորակ նորագոյացությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները