Դատավորն ընդհատեց Սեդա Սաֆարյանին
Վերաքննիչ քրեական դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստում նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը ստիպված էր ընդհատել որպես տուժողի ներկայացուցիչ հանդես եկող Սեդա Սաֆարյանի խոսքը։
«Դուք հրապարակո՞ւմ եք գործով մեղադրական եզրակացությունը»,- հարցրեց դատավորը։
«Ըհը»,-արձագանքեց Սեդա Սաֆարյանը։
Դատավոր Հովակիմյանը հիշեցրեց, վերաքննիչ դատարանում քննարկման առարկա է իրավաչափությունը, հիմնավորվածությունը, օրինաչափությունն այն համատեքստում, թե արդյոք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանը իրավունք ունե՞ր քրեական հետապնդումը շարունակել, թե՞ պարտավոր էր դիմել ՍԴ։
«Ես խնդրում եմ Ձեր բողոքը շարադրել այս համատեքստում»,- ասաց նախագահող դատավորը՝ հիշեցնելով, որ մեղադրական եզրակացությանը ծանոթ են դատարանի դահլիճում բոլոր գտնվողները՝ այն հաստատած դատախազները, պաշտպանական կողմը, դատարանը, ուստի այն հրապարակելու անհրաժեշտություն չկա։
Ամփոփելով ելույթն ու դատավորի պահանջով ձևակերպելով պահանջը՝ Սեդա Սաֆարյանն ասաց, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պետք է բեկանվի, գործն ուղարկվի նույն դատարան քննության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին