Կրթություն, գիտություն 12:43 15/09/2021 Արցախ

Ռուս խաղաղապահները «Խաղաղության դասեր» են անցկացրել Արցախի կրթական հաստատություններում

Ռուս խաղաղապահները շարունակում են «Խաղաղության դասեր» անցկացնել Արցախի կրթական հաստատություններում: Այս անգամ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կրթական ակցիա են անցկացրել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցում՝ ինտերակտիվ դասի սկզբունքով և ռազմական ճանապարհային ոստիկանության, հումանիտար ականազերծման ստորաբաժանումների ռուս մասնագետների, հրշեջ բրիգադների ներգրավմամբ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն

Ըստ տարածված հաղորդագրության՝ դպրոցի 50-ից ավելի աշակերտների պատմել են Արցախում ռուս զինվորականների խաղաղապահ առաքելության հիմնական գործունեության մասին:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները երեխաներին բացատրել են ռազմական գործողություններ տեղի ունեցած տարածքներում պայթուցիկ նյութերի մեծ քանակի վտանգի մասին: Սակրավորները ցուցադրել են ռուս ռազմական ինժեներների ժամանակակից սարքավորումները` OVR -2 Sokol-ի համակցված ականազերծման զենքի հավաքածուն, որը նախատեսված է սակրավորներին պաշտպանելու պայթյունի հետևանքներից:

Դպրոցականներին պատմել են IMP-S2 ականների դետեկտորների և INVU-3M «Կորշուն» դյուրակիր պայթուցիկ առարկաների որոնիչների մասին, որոնք թույլ են տալիս հայտնաբերել պայթուցիկ սարքերը ռադիոէլեկտրոնային ալիքների միջոցով:

Դպրոցի բակում ռուս սակրավորները երեխաներին ցույց են տվել, թե ինչպես է ընթանում տարածքի ականազերծումը և ցուցադրել են ականազերծիչների աշխատանքը: Բոլորը կարող էին սարքավորումները փորձել և իրենց զգալ որպես իսկական խաղաղապահ:

«Մենք շատ ուրախ ենք, որ դուք եկել եք մեզ մոտ, շնորհակալ եմ այստեղ ձեր ներկայության համար: Մեր երեխաները ուրախ են ձեր գալստյան համար, մենք նույնպես երախտապարտ ենք, որ դուք մեզ հետ եք, պաշտպանում եք մեզ: Լավ է, որ մենք ընկերներ ենք ձեզ հետ, շատ շնորհակալ եմ»,- ասել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Ամինյանը:

Ըստ հաղորդագրության՝ Խաղաղապահ զորախմբի հրշեջ ծառայության զինծառայողները երեխաներին պատմել են հրդեհների պատճառների մասին, այն մասին, թե ինչպես է «ԿամԱԶ» բազայի վրա աշխատում AC-6-40 հրշեջ մեքենան, ծանոթացրել արտակարգ իրավիճակների փրկարարական սարքավորումների հետ, ներկայացրել անձնակազմի աշխատանքը, և ցույց տվել պաշտպանիչ հագուստը և սարքավորումները: Հետաքրքրված երեխաները փորձել են հրշեջի սարքավորումները՝ մտնելով հրշեջի դերի մեջ, ինչպես նաև փորձեցին OU-3 կրակմարիչի օգնությամբ և  հրշեջի ձեռքի տարան մարել կրակը: Աշակերտների հետաքրքրությունը հարուցեց փրկարարների գործողությունը, որի ընթացքում նրանք տեղակայվեցին և հակահրդեհային գիծ գծեցին հրդեհաշիջման միջոցների՝ փրփուրի տեսքով:

«Այսօր խաղաղապահների շնորհիվ «Խաղաղության դաս» անցկացվեց Խրամորթի դպրոցում, երեխաները ծանոթացան անվտանգության նախազգուշական միջոցներին, հակահրդեհային սարքավորումներին, պայթուցիկ առարկաների հայտնաբերման գործողություններին, ինպես նաև՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին: Երեխաները երջանիկ են, ուսուցիչները՝ նույնպես»,-պարզաբանել է դպրոցի տնօրեն Արթուր Վազեկյանը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռազմական ճանապարհային տեսչության ներկայացուցիչները երեխաներին պատմել են իրենց ծառայության և երթևեկության կանոնների պահպանման կարևորության մասին: Տղաները կարողացել են նստել պարեկային մեքենայի ղեկին, միացնել առկայծող լուսարձակներ և հատուկ ձայնային ազդանշաններ:

Բացի այդ, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները դպրոցականների համար կարճ էքսկուրսիա են կազմակերպել Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ, որի ընթացքոմ խոսեցին պիոներ հերոսների սխրանքների մասին:

«Սեպտեմբերի սկզբից մենք անցկացնում ենք մի շարք միջոցառումներ՝ նվիրված քաջությանը, հերոսությանը և խաղաղությանը: Մինչ օրս մենք անցկացրել ենք ավելի քան 20 միջոցառում, այժմ գտնվում ենք Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում: Այստեղ մենք երեխաներին ցույց տվեցինք խաղաղապահ զորախմբի սակրավորների և հրշեջների աշխատանքը: Այն տեղեկատվական և հետաքրքրական էր տղաների համար: Մենք նույնպես հրավիրված ենք նմանատիպ դասեր անցկացնելու»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Սերգեյ Զադորոժնինը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}