Գիտնականները զգուշացնում են կլիմայի լուրջ վատթարացման մասին
Գրենլանդիայի սառցային բյուրեղների ուսումնասիրության հիման վրա գիտնականները վերականգնել են Հյուսիսային Ատլանտիկայում վերջին 1250 տարվա ընթացքում մթնոլորտի վերին շերտերի շիթային հոսանքների պատմական փոփոխությունները, ինչպես նաև կանխատեսել են ապագայի փոփոխությունները, գրում է «Ռիա Նովոստին»։
Մոդելավորման արդյունքները ցույց են տվել, որ կլիմայի գլոբալ փոփոխության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում, մինչև 2060-ական թվականները, Հյուսիսատլանտյան մթնոլորտային հոսանքը կարող է դուրս գալ բնական փոփոխականության տիրույթից՝ ինչը կհանգեցնի այնպիսի բնական աղետալի երևույթների թվի կտրուկ աճի, ինչպիսիք են երաշտները, հրդեհները, փոթորիկներն և ջրհեղեղները։
Հյուսիսատլանտյան շիթային հոսքը իրենից ներկայացնում է բարձրադիր արևմտյան ալիքաձև քամիների շրջանաձև գոտի։ Այս մթնոլորտային հոսքի դիրքից ու ինտենսիվությունից կախված են եղանակի հիմնական պարամետրերը՝ ջերմաստիճանը և տեղումների քանակը:
Վերջին տարիների տարօրինակ եղանակային իրադարձությունները, ինչպիսիք են այս ամռան ընթացքում Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան շոգերը և Եվրոպայում ջրհեղեղները, օրինակն են այն բանի, թե ինչպես են օդային հոսանքներն ազդում եղանակի վրա՝ կախված ինտենսիվությունից և տեղայնությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան