Տեղահանված արցախցիների խնդիրները. հետազոտություն
Ինչ խնդիրներ ունեն տեղահանված ընտանիքները: Նրանց որ մասն է հաստատվել Արցախում և որ մասն է այս պահին ապաստան գտել Հայաստանի Հանրապետությունում: Եկամտի ինչ աղբյուրներ ունեն նրանք, որոնք են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ Ազգային վիճակագրական ծառայությունն այս և բազմաթիվ այլ հարցերի շրջանակներում ուսումնասիրություն է իրականացրել: Արդեն իմի են բերվել արդյունքները:
Արցախի ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանն ասում է, որ հետազոտվել է 986 տնային տնտեսություն, որից 408-ը՝ քաղաքային բնակավայրերից։ Հետազոտված տնային տնտեսությունների 51,6 տոկոսը մնացել է Արցախում, 48,4 տոկոսը տեղափոխվել է ՀՀ, գլխավորապես վերաբնակեցվել են քաղաքային բնակավայրերում։
Ներկայացված տվյալներով, հարցված տնային տնտեսությունները 15,7 միլիարդ դրամի չափով կորցրած առանձնատներ ու բնակարաններ ունեն, 5 միլիարդ դրամի չափով՝ կահույք, 1,9 միլիարդ դրամի չափով՝ տնտեսական նշանուկության օբյեկտներ, 1,6 միլիարդ դրամի չափով՝ հողակտորներ, 1,3 միլիարդ դրամի չափով՝ մարդատար մեքենաներ։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն
- Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք
- Արայիկ Հարությունյան. Տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից
- Արցախի ՄԻՊ. Տեղահանված բնակչության աջակցության ծրագրերը իրենց հիմքում պետք է ունենան արդարության և հավասարության տարրերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին