IPhone 13-ի շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերը նվազել են
Apple-ի բաժնետոմսերը երեքշաբթի օրվա աճուրդի ընթացքում կորցրել են գրեթե մեկուկես տոկոս. մեկ բաժնետոմսի դիմաց նվազել են մինչև 148 դոլար։
Վեստի.ռու-ն գրում է, որ շուկայի մասնակիցներն այնքան էլ տպավորված չեն եղել ամերիկյան ընկերության շնորհանդեսից, որտեղ ներկայացվում էին սմարթֆոնների, պլանշետների և խելացի ժամացույցների նոր շարք: Մինչդեռ, վերջին շաբաթվա ընթացքում Apple-ի կապիտալիզացիան կրճատվել է գրեթե 100 միլիարդ դոլարով:
Փաստն այն է, որ դատարանը ընկերությանը պարտավորեցրել է բջջային հավելվածների մշակողներին հնարավորություն տալ օգտվել երրորդ կողմի վճարային համակարգերից: Սա նշանակում է, որ մոտ ապագայում ծրագրերի վաճառքից և խաղային գնումներից ստացված հասույթը կարող է լրջորեն նվազել:
Բացի այդ, Էլեկտրամոբիլների զարգացման համար պատասխանատուն, Apple- ի հատուկ նախագծերի գծով փոխնախագահ Դագ Ֆիլդը անսպասելի աշխատանքի է անցել Ford-ում՝ մարտահրավեր նետելով տեխնոլոգիական հսկայի ավտոմեքենայի նկրտումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան