Զաս․ՀԱՊԿ-ը Տաջիկստանին կտրամադրի ռազմական և դիվանագիտական օգնություն սահմանին իրավիճակի սրման դեպքում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները միակարծիք են և օգնություն կտրամադրեն Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո:
Նա ընդգծել է, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հատկապես մտահոգում է ՀԱՊԿ-ին:
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են և ևս մեկ անգամ վերահաստատել են ընդհանուր դիրքորոշումը: ՀԱՊԿ հարավային սահմաններին իրավիճակի սրման դեպքում Տաջիկստանին կտրամադրվի անհրաժեշտ ռազմական և դիվանագիտական օգնություն», - ասել է Զասը:
ՀԱՊԿ-ը նաև կոչ է անում համաշխարհային հանրությանը`ընդլայնել մարդասիրական օգնությունը Աֆղանստանի բնակչությանը:
«ՀԱՊԿ երկրների համատեղ հայտարարությունը կոչ է անում համաշխարհային հանրությանը ընդլայնել հումանիտար օգնությունը Աֆղանստանի բնակչությանը, որի կարիքը նա շատ ունի», - ասել է Զասը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը կունենա կենսաբանական անվտանգության հարցերով խորհուրդ
- ՀԱՊԿ-ը մի շարք հայտարարություններ է ընդունել՝ ներառյալ Աֆղանստանի վերաբերյալ
- Հայաստանը սեպտեմբերի 16-ին կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը
- ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Տաջիկստանի և Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ
- Շոյգուն չի բացառել Աֆղանստանից զինյալների ներթափանցումը ՀԱՊԿ երկրներ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Մենք անընդունելի ենք համարում ուժի գործադրումը