Քաղաքական 17:02 15/09/2021 Աշխարհում

OCCRP․ Ռուսաստանի ԱԳ նախարարն ունի երկարամյա կին ուղեկից՝ ավելի քան 13 միլիոն դոլար չբացատրված ակտիվներով

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP) հրապարակել է իր նոր հոդվածը՝ վերնագրված՝ «Ռուսաստանի արտգործնախարարն ունի երկարամյա կին ուղեկից՝ ավելի քան 13 միլիոն դոլար չբացատրված ակտիվներով»։

OCCRP-ն ներկայացնում է 2014թ․-ին  Սուրբ Սերգիոս Ռադոնեժսկու վերականգնված տաճարի օծումը պատրիարք Կիրիլի կողմից, որին ներկա է եղել նաև Սերգեյ Լավրովը, հանդես է եկել խոսքով։ Ներկա է եղել նաև Վլադիմիր Պուտինը։

Սակայն OCCRP-ն 2014 թվականի դեկտեմբերի 8-ի իրադարձության տեսանյութում, որը տեղադրվել է YouTube-ում՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից, բացահայտել է մի հետաքրքիր մանրամաս: Ամբողջ այցի ընթացքում խմբին ուղեկցել է սև թիկնոցով և սպիտակ շալով անհայտ մի կին:

Նրա ինքնությունը պարզվել է նույն օրը ավելի ուշ, երբ պատրիարքը նրան պարգևատրել է եկեղեցու վերականգնման գործում օգնության համար:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության աշխատակից Սվետլանա Ալեքսանդրովնա Պոլյակովան պարգևատրվում է Մոսկվայի Մեծ դքսուհի, Սուրբ Էվֆրոսինի Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշանով», - ասել է հոգևորականը:

«Բայց Սվետլանա Պոլյակովան սովորական բյուրոկրատ չէ: Տարիներ շարունակ, ինչպես լրագրողներին ասել է ԱԳՆ պաշտոնյային մոտ կանգնած աղբյուրը, նա շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել Լավրովի հետ: Լրագրողները պարզել են, որ Սուրբ Սերգիոս եկեղեցու շուրջ նրան (Սերգեյ Լավրովին- խմբ․) ուղեկցելուց բացի, նա նրա հետ մեկնել է Սոչի և Սանկտ Պետերբուրգ: Նա նույնիսկ հայտնվել է բջջային հեռախոսների հասցեների գրքերում`նրա (Լավրովի-խմբ․) ազգանվան ներքո:

Պոլյակովան նաև ունի էական ակտիվներ, որոնք պարզապես «ԱԳՆ աշխատակիցը» գրեթե հաստատ չէր կարող ունենալ։ Գույքի գրանցումները ցույց են տալիս, որ նա և իր ընտանիքը ունեն անշարժ գույք Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում՝ մոտ 1 միլիարդ ռուբլու արժեքով (13,6 միլիոն դոլար):

Պոլյակովան և արտաքին գործերի նախարարությունը չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին»,-գրում է OCCRP-ն:

Գտնելով Պոլյակովային

Նշվում է, որ Լավրովի տասնամյակներ շարունակ դիվանագիտական կարիերան սկսվեց 1970-ականների սկզբին, երբ նա ծառայում էր Շրի Լանկայում խորհրդային դեսպանատանը: 1994-2004 թվականներին նա գլխավորել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելությունը: Այնուհետեւ նա նշանակվել է արտաքին գործերի նախարար ու զբաղեցնում է պաշտոնը 17 տարի:

71-ամյա դիվանագետը, որը հայտնի է համաշխարհային բեմում Ռուսաստանի կառավարության շահերի կոշտ և անողոք առաջմղմամբ, երկրի ամենահայտնի և ամենաերկարակյաց նախարարներից մեկն է:

Հիմնականում այդ պատճառով Պուտինը խնդրեց նրան միանալ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակին՝ Պետդումայի այս ամսվա ընտրությունների համար:

«Ես նախագահի շուրթերից ստացված այս առաջարկը համարում եմ պատիվ», - ասել է Լավրովը:
Լավրովն ամուսնացած է, ունի դուստր: Նրա տարեկան եկամուտների հայտարարագրերը, որոնք նա պարտավոր է ներկայացնել որպես բարձրագույն պաշտոնյա, ցույց են տալիս, որ զույգը տարեկան վաստակել է վեցից տասը միլիոն ռուբլի (100,000 - 136,000 դոլար)։

Ավելին կարդացեք Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի և այն մասին, թե ինչպես է այն օգտագործվել լրագրողներին թիրախավորելու համար.

«The  Insider-ը՝ անկախ լրատվամիջոց, որը Ռուսաստանի կառավարությունը «օտարերկրյա գործակալ» էր հայտարարել այս տարվա սկզբին, հայտնում է, որ ԱԳ նախարարն ունի ավելի քան 600 միլիոն ռուբլու (8,2 միլիոն դոլար) բարձրակարգ անշարժ գույք, ակտիվներ, որոնց հետ դժվար է համադրել նրա հայտարարագրած եկամուտը:

Բայց նույնիսկ դրանք անգույն են այն բանի համեմատ, ինչ լրագրողները այժմ գտել են նրա ուղեկից Սվետլանա Պոլյակովայի մոտ:

OCCRP- ի ռուս գործընկեր IStories-ն առաջին անգամ նրա մասին իմացել է ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյային մոտ կանգնած աղբյուրից, ով Լավրովի հետ իր հարաբերությունները որակել է որպես մտերիմ և վաղեմի: Ավելին, աղբյուրը նշում է, որ Պոլյակովան զգալի ազդեցություն է ձեռք բերել նախարարությունում:

Երկար ժամանակ լրագրողները դեռ չէին կարողանում բացահայտել Պոլյակովային, քանի որ չգիտեին նրա հայրանունը, մինչև որ դա բացահայտվեց օծման արարողության YouTube-ի տեսանյութում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է անհայտ Պոլյակովան քայլում էլիտար խմբի հետ, որի մեջ էին Լավրովն ու Պուտինը, երբ նրանք շրջում էին եկեղեցում, ինչը հուշում է, որ նա հատուկ կարգավիճակ ուներ: Նման առիթներով նախագահի մոտ հայտնվելը պահանջում է հավանության բազմաթիվ մակարդակներ:

Պոլյակովայի ամբողջական անունը նաև հնարավորություն տվեց լրագրողներին պարզել նրա հեռախոսահամարը: Հետո նրանք օգտագործեցին մի ծրագիր, որը հեռախոսահամարները համընկնում է կոնտակտների ցուցակներում եղած անունների հետ և պարզեցին, որ մի քանի հոգի նշել են նրա կոնտակտային տվյալները որպես «Սվետլանա Լավրովա» կամ «Լավրովա Սվետլանա», չնայած որ նա պաշտոնապես երբեք նախարարի ազգանունը չի կրել: (Նախքան Պոլյակովայի հեռախոսահամարը ստուգելը, լրագրողները ստուգեցին իրենց սեփականը, և հավելվածը իսկական արդյունքներ տվեց. նրանց բջջային համարները թվարկված էին այլ մարդկանց հեռախոսագրքերում `իրենց ճիշտ անուններով և ազգանուններով):

Նրանց փոխհարաբերությունների հետագա ապացույցները գալիս են աղբյուրից, ով մուտք է գործել թռիչքների տվյալների բազա: Այն ցույց տվեց, որ Պոլյակովան Լավրովի հետ ճանապարհորդել է առնվազն երեք անգամ`մեկ անգամ Մոսկվայից Սոչի և մեկ անգամ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ և հակառակ ուղղությամբ»,-գրում է կայքըն ու նշում, որ այս այցերը կարող են և շատ եղած լինել, քան ցույց է տվել տվյալների բազան:

Համեստ բիզնես, անհամեստ հարստություն

Բացի ԱԳՆ-ում աշխատելուց, Պոլյակովան ունեցել է եկամտի մի քանի այլ աղբյուրներ:
Մինչև 2012 թվականը, ինչպես ցույց են տալիս գործարար տվյալները, նա եղել է Consul ռեստորանի համասեփականատերը, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում գտնվող ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ներսում:

Ռեստորանը ստացել է պետական պայմանագրեր՝ ուսանողներին, ուսուցիչներին և այցելող օտարերկրյա դիվանագետներին սնունդ տրամադրելու համար: Բայց, ըստ ֆինանսական գրառումների, բիզնեսը առանձնապես եկամտաբեր չէր: 2015-2020 թվականների ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է ընդամենը 120 միլիոն ռուբլի (1,6 միլիոն դոլար):

«Պոլյակովան մի քանի այլ ընկերություններ ուներ որպես ռեստորանային բիզնես, բայց դրանք նույնպես մեծ եկամուտներ չէին բերում, ըստ նրանց ֆինանսական հաշվետվությունների: Այդուհանդերձ, ըստ ռուսական սեփականության տվյալների, Պոլյակովան ունի մոտ 1 միլիարդ ռուբլու (13,6 միլիոն դոլար) ունեցվածք, որը հիմնված է անշարժ գույքի համադրելի ցանկերի վերլուծության վրա:

Նրա ունեցվածքի թվում է 260 քառակուսի մետր մակերեսով բնակարան Մոսկվայի կենտրոնում գտնվող Պրեչիստենկա 13. բնակելի համալիրում: Այս շենքը գտնվում է այսպես կոչված «Ոսկե մղոն» տարածքում, որտեղ տեղակայված են քաղաքի ամենաթանկ բնակարանները: Հաղորդվում է, որ Պրեչիստենկա 13-ի բնակիչների թվում կան ազդեցիկ գործարարների և պաշտոնյաների հարազատներ, ինչպես նաև Լեոնիդ Միխելսոնը՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Գույքի գրանցումները չեն բացահայտում տվյալ անշարժ գույքի արժեքը: Բայց նույն շենքի գրեթե նույն չափի բնակարանը վաճառվում է ավելի քան 700 միլիոն ռուբլով (9,5 միլիոն դոլար):

Ըստ սեփականության տվյալների, Պոլյակովան նաև ունի բնակարան Սոչիի էլիտար բնակելի շենքում, որը արժե մոտ 50 միլիոն ռուբլի (680,000 դոլար), և ունի մի տուն մերձմոսկովյան գյուղերից մեկում, որը արժե մոտ 57 միլիոն ռուբլի (776,000 դոլար):

Բնակարաններից բացի, IStories-ը ձեռք է բերել մի փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ Պոլյակովայի ընտանիքն ունի շքեղ մեքենաների հավաքածու: Նա և իր մայրը ունեն երեք բարձրակարգ Mercedes-Benz ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 40 միլիոն ռուբլի (545,000 դոլար), ինչպես նաև Porsche: Պոլյակովան նաև Bentley-ի սեփականատեր է եղել մինչև 2016 թ.-ը։

Պոլյակովայի դուստրը՝ 26-ամյա Պոլինան, սովորել է Լոնդոնի Imperial College Business School- ում: Նա բրիտանական մայրաքաղաքում PPK Investments Ltd ընկերության սեփականատեր է, որը գրանցված է քաղաքի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Քենսինգթոնում գտնվող տանը: Ընկերության հիմնական գործունեությունը անշարժ գույքի առք ու վաճառքն է:

2016 թվականին Պոլինան նույն շենքում բնակարան է վարձակալել 999 տարի ժամկետով, ինչը Միացյալ Թագավորությունում անշարժ գույքի անուղղակի սեփականության սովորական ձև է: Նա վարձակալության համար վճարել է 4.4 միլիոն բրիտանական ֆունտ (6.2 միլիոն դոլար): Այդ ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր»,-գրում է կայքը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}