Հայաստանում հագուստի արտադրության ծավալները 2021թ-ի առաջին կիսամյակում աճել են 39,6 %-ով
ԵԱՏՄ անդամ երկրների համատեքստում 2021 թվականի առաջին կիսամյակում, ինչպես նաև ամբողջ Միությունում, արդյունաբերությունների մեծ մասում նկատվում է արտադրության ծավալների աճ, և միայն որոշ արդյունաբերություններ են շարունակում բացասական դինամիկա ցույց տալ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկը պատրաստել է վերլուծական ակնարկ ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության զարգացման վերաբերյալ 2021 թվականի առաջին կիսամյակի համար:
Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում, արձանագրվել է ֆիքսված ծավալների ավելացում.
. պարենային ապրանքների, խմիչքների և ծխախոտային արտադրանքի արտադրություն - 2.8%-ով,
. հագուստի արտադրություն - 39.6%-ով,
. կաշվի և կոշիկի արդյունաբերություն - 28,2%-ով,
. թղթի և թղթե արտադրանքի արտադրություն - 3.2%-ով,
. կաուչուկի և պլաստիկի արտադրանքի արտադրություն - 24.2%-ով,
. համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական արտադրանքի արտադրություն - 40,7%-ով,
. էլեկտրական սարքավորումների արտադրություն - 59%-ով,
. մեքենաների և սարքավորումների արտադրություն - 77.9%-ով,
. կահույքի արդյունաբերություն - 6,2%-ով։
Չկան այդպիսի ոլորտներ, որոնք ԵԱՏՄ-ի երկրների ցանկում միաժամանակ անկում են ապրել։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան