Հայաստանում երրորդ երկրներից ներմուծման ծավալն աճել է 7%-ով
2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ ԵԱՏՄ պետությունների արտադրական արտադրանքի փոխադարձ առևտրի ծավալն աճել է 24%-ով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկը պատրաստել է վերլուծական ակնարկ ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության զարգացման վերաբերյալ 2021 թվականի առաջին կիսամյակի համար:
Փաստաթղթի համաձայն ՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրական արտադրանքի փոխադարձ առևտրի ծավալներն աճել են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում, մինչդեռ անցյալ տարվա առաջին կիսամյակում նկատվել է ճիշտ հակառակ պատկերը։
- Հայաստանում աճ 21.6%-ով (2020 թվականի 1-ին կիսամյակում 16,7%-ով նվազում)։
- Բելառուսում 5% -ով աճ (2020 թվականի 1-ին կիսամյակում` 6% նվազում)։
- Ղազախստանում` աճ 52% -ով (2020 թվականի 1-ին կիսամյակում՝ նվազում 20,8%-ով):
- Ղրղզստանում՝ աճ 66.5% -ով (2020 թվականի 1-ին կիսամյակում 2,2%-ով նվազում)։
-Ռուսաստանում` աճ 30,9% -ով (2020 թվականի 1-ին կիսամյակում 4,2%-ով նվազում)։
Անդամ պետությունների մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալը երրորդ երկրներ աճել է 23,7 տոկոսով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով արձանագրվել է արտահանման 18,8 տոկոս նվազում:
Անդամ երկրների կտրվածքով.
- Հայաստանում 14.5% -ով աճ (2020 թվականի 1-ին կիսամյակում 15.2%-ով նվազում)։
- Բելառուսում 28,7% -ով նվազում (2020 թվականի 1-ին կիսամյակում 30.4%-ով նվազում)։
- Ղազախստանում 17,3-ով աճ (2020 թվականի 1-ին կիսամյակում 3,6%-ով նվազում)։
- Ղրղզստանում 74,4%-ով աճ (2020 թվականի 1-ին կիսամյակում 31,7%-ով նվազում)։
- Ռուսաստանում 28.6%-ով աճ (2020 թվականի 1-ին կիսամյակում 18,7%-ով նվազում)։
Երրորդ երկրներից անդամ պետությունների արտադրական արտադրանքի ներմուծման ծավալն աճել է 24.9% -ով, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի վերջում գրանցվել էր ներմուծման նվազում 7.3% -ով:
Անդամ երկրների կտրվածքով.
- Հայաստանում 7%ով աճ է (2020 թվականի 1-ին կիսամյակում 22,3%-ով նվազում)։
- Բելառուսում 0.3%-ով աճ (2020 թվականի 1-ին կիսամյակում 7,4%-ով նվազում)։
- Ղազախստանում 3,4%-ով նվազում (2020 թվականի 1-ին կիսամյակում 2,7%-ով աճ):
- Ղրղզստանում 66,1%-ով աճ (2020 թվականի 1-ն կիսամյակում 45,7%-ով նվազում)։
- Ռուսաստանում 29,9%-ով աճ (2020 թվականի 1-ին կիսամյակում 7,6%-ով նվազում):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան