Ալեն Սիմոնյանը կարծես թե հանձնառել է ադրբեջանաթուրքական շահերը պաշտպանելու գործառույթը. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն «Պաշտոնյան պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահերը» վերնագրով հայտարարություն է տարածել.
«Խորհրդարանի բարձր ամբիոնից առավել քան հստակ հայտարարելով, որ հայ գերիների խոշտանգումների մասին լուրերը «հնարած» են, Ալեն Սիմոնյանը փաստորեն ժխտեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասածը:
Մինչդեռ մենք առավել քան վստահ ենք, որ մարդկային ու պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված Ա. Թաթոյանը հայտարարությունն արել է` հիմք ունենալով հայ գերիների հետ զրույցները, որոնք փաստաթղթավորվել են և մոտ ապագայում կշրջանառվեն միջազգային հնարավոր բոլոր հարթակներում:
Մեր աշխատանքային փորձը ևս վկայում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն անմարդկային, դաժան վերաբերմունք դրսևորել են նաև մինչ այս պատերազմը գերության մեջ հայտնված բազմաթիվ անձանց նկատմամբ, դա նրանց գործելաոճն է, պետական քաղաքականությունը:
Խորապես մտահոգիչ է խոշտանգումների հնարովի լինելու մասին Ա. Սիմոնյանի հայտարարությունը, ով կարծես թե հանձնառել է ադրբեջանաթուրքական շահերը պաշտպանելու, նրանց գործողություններն արդարացնելու գործառույթը: Այնինչ պետությունը ներկայացնող անձինք պարտավոր են հանդես գալ հայանպաստ դիրքերից, կոչված են լինել երկրի գաղափարախոսն ու շահերի պաշտպանը, այլապես նման պաշտոնյայի վարքագիծը լուրջ կասկածների տեղիք է տալիս»:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը համոզված է՝ ՄԻՊ-ի զեկույցում հայ գերիների խոշտանգումների մասին ներկայացված տեսարանները հնարած են
- Ադրբեջանցիները խստորեն հանձնարարականներ են տվել, թե հայ ռազմագերիները Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ինչ պետք է խոսեն. ՀՀ ՄԻՊ
- ՄԻՊ զեկույցը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը
- 38 գերիների սպանության վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
- Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ
- Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար