«Ճիշտ չեմ գտնում».Փաշինյանը ևս մեկ անգամ խուսափեց անցյալ տարվա սեպտեմբերի 25-ի՝ եթեր չգնացած հարցազրույցի թողարկումից
Ալեն Սիմոնյանը կառավարության անդամներին հացեր տալու համար գրնացվելիս ՔՊ պատգամավորներին անընդհատ հորդորում էր ըստ հերթականության գրանցվեն: Նրա խոսքը պարզ լսվում էր ԱԺ նախագահի խոսափողը չանջատելու պատճառով:
Իր հարցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը թվարկեց ժամանակագրական իրադարձությունները, որոնք նախորդել են սեպտեմբերի 27-ի պատերզմաին:
Նրա խոսքով՝ սեպտեմբրի 24-ին Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարկել են Իլհամ Ալիևի կոնֆիդենցիալ խոսակցությունները, ըստ որի՝ 2018 թվականի գունավոր հեղափոխությունից մի քանի ամիս անց Փաշինյանի թիմակից Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական շրջանակներին՝ ժամանակ խնդրելով Հայաստանում ներքաղաքական խնդիրները լուծելու, մասնավորապես ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու և կալանավորելու համար՝ խոստանալով դրանից հետո ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ:
Խամոյանը հայտնեց, որ սեպտեմբերի 25-ին ադրբեջանի խորհրդարանական պատվրակության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ է տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե սկսեն կոնֆիդենցիալ խոսակցություներ տարածել՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա և խորհուրդ էր տվել վերադառնալ կառուցողական դաշտ:
Նա նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը եթեր պետք է գնար սեպտեմբերի 26-ին, սակայն չի գնում եթեր, որի մասին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ բացահատել է կոնֆիդենցիալ հանգամանքներ, որը կպայթեցնի Ադրբեջանը:
Խամոյանը հարցրեց, թե այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին, հնարավո՞ր է ի վերջո այդ հարցարույցն այսօր եթեր գնա:
«Ադրբեջանը պատրաստվում էր երկու օր անց պատերազմ սկսել և բնականաբար տեղեկատվական պատերազմը պետք է սկսվեր դրանից առաջ, քանի որ այդ պատերազմը երբեք էլ չի դադարել»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բացի հարցազրույցի մասից պատգամավորի մյուս հարցերն մտածածին են, իսկ հարցազրույցը կարող են դիտել ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում:
Ըստ Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակում սառնասրտություն է պետք և դրանով է առաջնորդվում կառավարությունը, իսկ ժողովուրդը նման հարցերի պատասխանը քննիչ հանձնաժողովից կստանա:
Գործադիրի ղեկավարը նաև հիշեցրեց, որ ԱԺ-ն հաստատել է կառավարության ծրագիրը, որի հիմնական դրույթը խաղաղ դարաշրջան բացելն է:
«Փաստորեն դուք տեղյակ եք եղել, որ երկու օր անց պատերազմ է սկսվելու և տիրապետել եք տեղեկատվության, որը կարող էր Ադրբեջանում ապակայունացնել իրավիճակը, իսկ Դուշամբեում հանդիպման ժամանակ Ալիևը խնդրել է, որ դուք չանեք այնպիսի հայտարարություն որը կապակայունացնի իրավիճակը Ադրբեջանում և դուք համաձայնել եք Ալիևի հետ»,-արձագանքեց Խամոյանը և հարցրեց, թե ինչու Փաշինյանը չի ցանկանում հրապարակել հարցազրույցը, քանի որ միշտ խոսում է թափանցիկ աշխատանքի մասին:
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե հիմա է՞լ Փաշինյանը ուզում է չապակայունացնել Ադրբեջանի իրավիճակը և Ալիևը մնա իշխանության:
Փաշինյանը հայտատարեց, որ ճիշտ չի գտնում զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով հրապարակել հարցազրույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան