Գորդոնը անբարոյականություն է անվանել խորհրդային ֆիլմերի ուկրաիներեն թարգմանելը
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը ուկրաինական լեզվով խորհրդային ֆիլմերի կրկնօրինակումն անբարոյականություն է անվանել: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Պետք չէ ստեղծել մեզնից ապուշների։ Մենք բոլորս գրագետ, նորմալ մարդիկ ենք, շատ լավ հասկանում ենք և ուկրաիներեն, և ռուսերեն», - հայտարարել է նա տեղական հեռուստաալիքի եթերում։
Լրագրողի խոսքով՝ ռուսաց լեզուն աշխարհի ամենամեծ ձեռքբերումներից է:
Գորդոնը նաև հորդորել է նկարահանել բարձրորակ ուկրաինական կինո և գումար չխնայել դրա արտադրության համար:
Ավելի վաղ նա կատակով առաջարկել էր Ուկրաինան վերանվանել Ռուսաստան-1՝ նման արարքը անվանելով «ամենաբարձր կարգի թրոլինգ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում