
Գորիս -Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի վարորդների
Գորիս - Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։
Para TV-ի ունեցած տեղեկություններով՝ ադրբեջանցիները Գորիս - Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդների, որոնք բիտում էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։
«Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է»,-ասված է հրապարակման մեջ։