Արմեն Չարչյանը հերքել է Վիտալի Բալասանյանի՝ իրեն այցելելու մասին լուրը. Էրիկ Ալեքսանյան
Անազատության մեջ գտնվող հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է.
«Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։
Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին և զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը խստորեն դատապարտել սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել և նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի գործով դատական նիստի ընթացքում Ջհանգիրյանը մտնում է դատարանի շենք. Պաշտպան
- Չարչյանի գործի հետ կապված տեսնում ենք իշխանական դիրքից ճնշում, հետապնդում. Վարդևանյան
- Իրենք որոշել են Արմեն Չարչյանին պատժել ընդհուպ մինչև իր առողջությունը քայքայելու գնով. Վարդևանյան
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
- Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
- Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է՚ Իշխան Սաղաթելյանը՝ պրոֆեսոր Չարչյանի վիճակի մասին
- Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի․ «Հայաստան» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի