Կրակոցներ Արտաշատում
Ոստիկանություն զանգած անհայտ քաղաքացին սեպտեմբերի 14-ին, ժամը 22.10-ին,հայտնել էր, որ Արտաշատի Իսակովի փողոցում կրակոցներ են:
Ոստիկանության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, Արարատի մարզային վարչության ղեկավարներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իսակովի փողոցի ծաղկի խանութի մոտ երկու տղամարդ վիճաբանել են, որի ընթացքում Շահումյան գյուղի 47-ամյա բնակիչը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել 45-ամյա արտաշատցու ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է յոթ պարկուճ:
Կրակողը բերման է ենթարկվել բաժին, հանցագործության գործիք ատրճանակը վերցվել է՝ փորձաքննության ուղարկելու նպատակով: Հանգամանքները պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա