Կրասնոյարսկի երկրամասում ահաբեկչական իսլամիստական կազմակերպության գործունեությունը ճնշվել է
ՌԴ ԱԴԾ Կրասնոյարսկի գծով վարչությունը բացահայտել են «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներին և ձերբակալել են նրանց կողմնակիցներից երկուսին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
Կրասնոյարսկի երկրամասում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է իսլամիստների գործունեությունը:
Պարզվել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երկու քաղաքացի ժամանել են Կրասնոյարսկ՝ երկրամասի տարածքում ահաբեկչական գաղափարախոսությունը տարածելու և տեղի բնակիչներին հավաքագրելու համար: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ահաբեկչական գործունեությանն աջակցելու» և «Ահաբեկչական գործունեություն իրականացնելու հարային կոչերի» մասին հոդվածներով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում