
ՀԱՊԿ-ը մի շարք հայտարարություններ է ընդունել՝ ներառյալ Աֆղանստանի վերաբերյալ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է ընդունել Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է Ria-ն։
«Պատվիրակությունների ղեկավարներն ընդհանուր առմամբ համաձայնեցին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի նախագծի շուրջ և ընդունեցին մի շարք հայտարարություններ, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունն «Աֆղանստանում իրավիճակի մասին», արտգործնախարարների հայտարարությունը տեղեկատվական անվտանգության և կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի համակարգման, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ճգնաժամերը լուծելու հավաքական ջանքերի վերաբերյալ ԱԳ նախարարների հայտարարությունը և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը՝ «ՄԱԿ -ի կանոնադրության սկզբունքներին հավատարմությունը վերահաստատելու և դրանց խստագույնս պահպանումն ապահովելու նպատակով համագործակցության ամրապնդման մասին», - ասել է Զասը:
Թալիբները մեկ ամիս առաջ ուժեղացրին հարձակումը կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ, իսկ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը՝ այն պատճառաբանելով «կոտորածը կանխելու» ցանկությամբ:
Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ է անցել Աֆղանստանի 34 նահանգներից վերջինը՝ Փանջշիրը: Հաջորդ օրը հայտնի դարձավ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն կգլխավորի Մոհամմադ Հասան Ախունդը, ով արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է «Թալիբանի» առաջին կառավարման օրոք և գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին