ՀԱՊԿ-ը կունենա կենսաբանական անվտանգության հարցերով խորհուրդ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները Դուշանբեում կայացած հանդիպմանը որոշում են կայացրել ստեղծել կենսաբանական անվտանգության լիազորված մարմինների համակարգող խորհուրդ: Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է Tass-ը։
«Ստեղծվող համակարգող խորհուրդը կվերլուծի ՀԱՊԿ անդամ երկրներում կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը, կկազմակերպի փորձի փոխանակում, կներկայացնի առաջարկություններ այս ոլորտում համակարգված գործունեության ձևավորման և զարգացման համար», - ասվում է հայտարարության մեջ:
Նրա գործառույթները կլինեն, մասնավորապես, ՀԱՊԿ պետությունների համատեղ գործնական միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակումը` կանխելու ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության սպառնալիքները` կապված կենսաբանական գործոնների ազդեցության հետ: Բացի այդ, երկրները մտադիր են բարելավել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության իրավական դաշտը և ամրապնդել կենսաբանական անվտանգության ոլորտում մասնագիտացված կառույցների փոխգործակցությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան