
ՀԱՊԿ -ը կունենա կենսաբանական անվտանգության հարցերով խորհուրդ
Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները Դուշանբեում կայացած նիստում որոշում են ընդունել կենսանվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի ստեղծման մասին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծվող համակարգող խորհուրդը զբաղվելու է ՀԱՊԿ անդամ երկրներում կենսանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակի վերլուծությամբ, փորձի փոխանակման կազմակերպմամբ, տվյալ ոլորտում համակարգված գործունեություն ծավալելուն ուղղված քայլերի զարգացումը:
Նշվում է, որ ՀԱՊԿ վերոնշյալ նիստին մասնակցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի մասնակիցներն են ներկա պահին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին