Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 դատապարտյալների
Հայաստանում բանտարկված 6 իրանցիներ տեղափոխվել են Իրան: Այս մասին գրում է Irna գործակալությունը՝ հղում անելով Երևանում Իրանի դեսպանատանը։
Նշվում է, որ իրանցի բանտարկյալներն ազատ են արձակվել դեսպանատան ջանքերի և իրանցի ու հայ պաշտոնյաների միջև կայացած հանդիպումներից հետո:
Ազատ արձակումը տեղի է ունեցել դատապարտյալների տեղափոխման վերաբերյալ Թեհրանի և Երևանի միջև համաձայնության հիման վրա: Ասվում է, որ նախատեսվում է նաև այլ բանտարկյալների տեղափոխումն Իրան:
Իսկ թե ինչի համար էին դատապարտված իրանցիները, չի հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա