Հայկ Ալումյան․ Առաջին ատյանի դատարանի որոշման բեկանումը հակաիրավական վիճակ կստեղծի
Եթե վերաքննիչ դատարանը բավարարի դատախազների և տուժող կողմի բողոքները, ստեղծվելու է մի իրավիճակ, որ մեր պաշտպանյալները կրկին մեղադրվելու են մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում գոյություն չունի։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Դատարանի որոշմամբ չպիտի ստեղծվի հակաիրավական վիճակ։ Արդյո՞ք բողոք բերողները կանխատեսել են՝ ինչ իրավական վիճակ է ստեղծվելու, եթե առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվի։ Այդ դեպքում մեր պաշտպանյալները վերստին մեղադրվելու են մի հոդվածով, որը Քր․ Օր-ում չկա, որը ՍԴ-ն արդեն հակասահմանադրական է ճանաչել», - ասաց Հ․ Ալումյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականի հուլիսից, նախաքննության փուլում պաշտպանական կողմը անընդհատ խոսել է առաջադրված մեղադրանքի հակասահմանադրական լինելու մասին, բայց դատախազությունը չի տեսել դա՝ այդպիսով թույլ տալով մասնագիտական թերացում։
«Սա դատախազության ստեղծած խնդիրն է։ Եթե մեղադրողները ժամանակին թույլ չտային այդ մասնագիտական թերացումը, նման կոլապս չէր ստեղծվի», - նշեց Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Խուդոյան․ Հնարավոր չէ քրեադատավարության օրենսդրությունը շրջել այնպես, որ դատախազության ցանկությունն իրականանա
- Էրիկ Ալեքսանյան. Դատարանն ուղղակի այլընտրանք չուներ, քան քրեական հետապնդումը դադարեցնելը
- Դատավորն ընդհատեց Սեդա Սաֆարյանին
- Պաշտպան Կարեն Մեժլումյանը վերաքննիչ դատարանին խնդրել է քննությունն այսօր չավարտել