Հավանաբար հայկական հողերի հանձնումը շարունակվելու է հատվածային. Մամիջանյան
«Այսպես կոչված իշխանությունների արձագանքն ավելի լավ է չլիներ Որոտանի հատվածում ադերբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման վերաբերյալ, քանի որ այն, ինչ իրենք բանավոր խոսքում ասում են, դրա տակից ազգովի պետք է հետո դուրս գանք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ասածը՝ այդ հատվածը, որտեղ որ իրենք տեղակայված են և ճանապարհի այդ հատվածը, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ, Հայկ Մամիջանյանի խոսքով, հետագայում ավելի շատ վնասելու է երկրին, ինչը կամ չեն հասկանում կամ հասկանալով են անում։
«ԱԱԾ-ն տարածում է հաղորդագրություն՝ կրկնելով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հռետորիկան, որն իրենք հիմնավորում են, թե ասել են, որպեսզի մեր ազգաբնակչությունը չմտածի, որ դա հայկական տարածք է։
Այո, դա հայկական տարածք է, մեր հայրենիքն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ ադրբեջանական այդ քայլին որևէ արձագանք չի եղել ու քանի դեռ նմանօրինակ արձագանքներ չկան, թշնամին շարունակելու է հանդուգն, լկտի գործողություններ անել։
«Եթե 10 օր առաջ որպես վերլուծություն համարում էի, որ իրականում գաղտնի պայմանագրի աշխատանքներ են տարվում, այս ընթացքում գործընթացների մշտադիտարկումը ինձ հուշում է, որ հավանաբար հողերի հանձնումը շարունակվելու է հատվածային, դե ֆակտո իրողություն դարձած նմանօրինակ դրսևորումներով, այսինքն՝ ճանապարհն այնպես է կառուցվելու, որ որոշ հայկական գյուղեր դուրս մնան ու դատարկվեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, խորհրդային տարբեր քարտեզներ կան, Հայաստանի արտաքին դիվանագիտական բոլոր օղակները պետք է ունենան այն գրագիտությունը որպես «աշխատանքային փաստաթուղթ» օգտագործեն այն քարտեզը, որը ՀՀ համար ավելի ընդունելի է, ավելի իրական է ցույց տալիս պատմականորեն և էթնիկ տեսանկյունից հայկական հողերը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք
- ՄԻՊ-ը ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
- Թե՞ գերիների մասին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են. Հայկ Մամիջանյանը՝ իշխանություններին
- Ինչո՞ւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար չենք ստեղծում պրոբլեմներ. Թագուհի Թովմասյան
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Սյունիքում տիրող իրավիճակին՝ իրանական բեռնատարները կանգնեցնելու հետ կապված
- ՄԻՊ. Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են
- Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները
- Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել