«Հրապարակ». «Ֆլորենս» ռեստորանի հիմնադրման 10-ամյակին հնարավոր է Կարեն Կարապետյանը ևս ներկա լինի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 18-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանի հիմնադրման 10-ամյակն են նշելու, և վերևի հարկում գործող «Բենեդիկտ» նոր սրահի պաշտոնական բացումն է լինելու, թեև սրահը տևական ժամանակ է՝ գործում է։
Ռեստորանի ադմինիստրացիան որոշել է երկուսը մեկում նշել, իհարկե՝ ոչ այնպես գունագեղ, ինչպես սեպտեմբերի 21-ի «զոհերի հիշատակին նվիրված» անկախության օրն են նշելու ՀՀ իշխանությունները։
Միջոցառման հրավիրատոմսերն արդեն ուղարկվում են հասցեատերերին։ Հյուրերը հիմնականում գործարար աշխարհի ներկայացուցիչներ են լինելու, հնարավոր է՝ Կարեն Կարապետյանը ևս ներկա լինի։ Հիշեցնենք, որ նախկին իշխանությունների օրոք «Ֆլորենսը» պետական միջոցառումների և մասնավոր առիթների ամենասիրելի վայրն էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան