Ղրղզստանի նախկին նախագահին նոր մեղադրանքներ են առաջադրել
Ղրղզստանի իրավապահ մարմինները ևս երկու մեղադրանք են առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին՝ անցյալ տարվա հոկտեբերին Բիշքեկում զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնի զավթման փորձի համար: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Ատամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովին։
Նրա խոսքով՝ երկրի նախկին ղեկավարին ծանուցում է հանձնվել մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների հրահրման գործով, ինչպես նաև իշխանության բռնազավթման փորձի մեջ կասկածվելու մասին:
Ատամբաևից բացի տվյալ գործով անցնող անձինքն են նախագահական վարչակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը, նախկին նախագահի նախկին թիկնապահ Քանաթ Սագիմբաևը և ՆԳ նախկին փոխնախարար Կուրսան Ասանովը:
2020 թվականի հոկտեմբերի 5-6-ը, ինչպես նաև 9-ին Ղրղզստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում բախումներ էին տեղի ունեցել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև: Բախումների ժամանակ անհայտ անձը մի քանի անգամ կրակոց է արձակել Ատամբաևի մեքենայի ուղղությամբ, սակայն նախկին նախագահը չի տուժել: Հանցագործին դեռ չեն գտել:
Երկիրը 2011-2017 թվականներին ղեկավարած Ատամբաևին առաջին անգամ ձերբակալել էին 2019 թվակաի օգոստոսին: Նրան մի քանի մեղադրանք էր առաջադրվել, այդ թվում և կոռուպցիայի, զանգվածային անկարգությունների կազմակերպման և մահափորձի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին