ՄԱԿ-ը հայտարարել է համընդհանուր COVID-19-ի դեմ պատվաստման ժամկետի մասին
Միջազգային հանրությունը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի մինչև 2022 թվականի վերջ կորոնավիրուսի դեմ պատվաստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի: Այս մասին գրում է «ԿՈՐՐԵՍՊՈՆԴԵՆՏ»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ Աբդուլլա Շահիդը ելույթը ԳԱ 76-րդ նստաշրջանի ժամանակ:
«Պատրաստվում եմ անել ամենն, ինչ ՄԱԿ-ի ԳԱ նախագահի ուժերի շրջանակում է՝ հավաստիանալու, որ կարող ենք հասնել մեր առաջ դրած նպատակին՝ պատվաստել բոլոր մարդկանց մինչև 2022 թվականի ավարտը»,- մասնավորեցրել է Շահիդը:
Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ նախատեսում է հաջորդ տարվա սկզբին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել պատվաստումային անհավասարության թեմայով և մտադիր է հանդիպմանը հրավիրել առաջատար փորձագետների և համաշխարհային առաջնորդների:
«Մենք չենք կարող անտանգության մեջ լինել, քանի դեռ չենք պաշտպանվել»,- ընդգծել է Շահիդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները