Ստեփան Դանիելյան. Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Աշխարհը նոր դարաշրջան է մտնում, դա նոր գաղութուրարության շրջանն է:
19-րդ դարը մեծ պետությունների գաղութների համար պայքար էր իրենից ներկայացնում: Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական նպատակը հենց գաղութների համար մրցակցությունն էր, երբ միավորված Գերմանիան սկսեց հայտ ներկայացնել գաղութների վերաձևման համար:
Գաղութների հիմնական նպատակը տնտեսույունն էր՝ հումքի տիրապետում և սեփական ապրանքների իրացում:
1941-ին ԱՄՆ-ն ու Բրիտանիան կնքում են Ատլանտյան Խարտիան, որի իմաստն ազատ առևտրաշրջանառության սկզբունքն էր, կոմունիկացիաների վերահսկողությունն, առանց տեղի ժողովուրդների կարծիքը հայտնելու նրանց տարածքները գաղութացումից հրաժարումը և ՄԱԿ-ի ստեղծումը: Դրան միացան տասնյակ երկրներ, այդ թվում նաև Սովետական Միությունը:
Ատլանտյան Խարտիան պատերազմից հետո ստեղծվելիք նոր աշխարհակարգի թեզիսներն էին:
Հիմա աշխարհը նորից փոխվում է, Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը և ըստ էության նոր գաղութարարույան շրջան ենք մուտք գործում, որի իմաստը նորից հումքի վերահսկողությունն, լոգիստիկայի վերահսկողությունը, սեփական ապրանքների պրոտեկցիայով վաճառքը և աշխարքաղաքական հեգեմոնիան է:
Պրոցեսները պետք է փորձել ճիշտ հասկանալ, ճիշտ կողմնորոշվելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա
- Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. Ստեփան Դանիելյան
- Պահանջը կատարվել է, Փաշինյանը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին