Ֆարերյան կղզիներում սպանվել է ավելի քան 1500 դելֆին
Ֆարերյան կղզիներում ավելի քան 1500 դելֆին է սպանվել կենդանիների ավանդական որսի ժամանակ: BBC-ի տարածած նյութը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Կենդանիներին քշել են Էստուրոյում գտնվող Սկալաբոտնուր լողափի ծանծաղուտը և սպանել դանակներով: Դելֆիններին դուրս են բերել ափ և բաժանել տեղի բնակիչներին:
Կետանմանների որսը Ֆարերյան կղզիներում հարյուրավոր տարիներ համարվում է ավանդական: Ըստ այս ձկնորսության կողմնակիցների՝ դա տեղաբնակների համար սնունդ ձեռք բերելու հուսալի միջոց է և նրանց մշակութային ինքնության կարևոր մասը:
Այնուամենայնիվ, կենդանիների իրավունքների պաշտպանները վրդովված են տեղի ունեցած դաժանությունից: Սկալաբոտնուր լողափում կատարված սպանության մասշտաբը ցնցել է նույնիսկ շատ տեղացիներին և հարուցել որսորդների քննադատությունը: Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ Kringvarp Foroya-ի կողմից անցկացված հարցման ռեսպոնդենտների 50%-ը պատասխանել է, որ դաժան որսը պետք է դադարեցվի, սակայն 30%-ը կողմ է ավանդական որսը շարունակելուն:
Ըստ Ֆարերյան կղզիների կառավարության տվյալների՝ տարեկան միջինում բռնում են մոտ 600 կետ, իսկ դելֆիններին՝ ավելի փոքր քանակով, 2020 թվականին՝ 35, իսկ 2019 թվականին՝ 10:
Ականատեսների վկայությամբ՝ նախորդ ռեկորդը սահմանվել էր1940 թվականին, երբ սպանվել էր 1200 առանձնյակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում