Բժիշկները հավաքվել են գլխավոր դատախազության մոտ՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
Բժիշկների բողոքի ակցիան է անում ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ ի աջակցություն անազատության մեջ գտնվող հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանի։
Բժիշկ, դասախոս Սամվել Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այստեղ հավաքվելու նպատակն է հայտնելու իրենց մտահոգությունը ՀՀ քաղաքացի Արմեն Չարչյանի առողջական վիճակի վատթարացման մասին, քաղաքացու, ով արդեն ուներ ծանր հիվանդություն, անազատության մեջ մնալու պայմաններում խորացել է այդ հիվանդությունը, բազմաթիվ բարդություններ են ի հայտ եկել։ Նա նշեց, որ ուզում են հանդիպել գլխավոր դատախազի հետ, բանավիճելու չեն եկել, այլ խնդրանքով դիմելու։
«ՄԵզ մոտ տպավորություն է, որ գործ չի անում իր կողմից ևս արագացնելու Արմեն Չարչյանի պաշտպանի՝ կալանքի փոփոխման վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու միջնորդությունները բավարարելու համար։
Արմեն Չարչյանն ունի ինսուլինակախյալ շաքարային դիաբետ հիվանդություն, ծանր ախտաբանություն է, բայց կառավարելի։ Համարյա բոլոր օրգան համակարգերը ախտահարված են, ծանր ախտահարումներ են։ Հանկարածկի իմացա, որ աչքն է ախտաբանական գործընթացի մեջ մտել»,- ասաց նա։
Ս. Սահակյանը նշեց, որր գոյություն ունի կառավարության 825 որոշում, որտեղ հստակ սահմանվում են այն հիվանդությունները, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքին կամ պատիժ կրելուն։
«Մեկ շաբաթ առաջ այս ցանկից մեկ հոդվածին էր համապատասխանում Չարչյանի առողջական վիճակի բարդացումները, այսօր իմացա, որ արդեն 4-ի է հասել։ Խոսքը ծանրագույն բարդացումների մասին է։
Մի շաբաթ հետո այս 4-ը կդառնա 8, մի շաբաթ հետո ոչ մի բան չի դառնա։ Ո՞վ է շահելու այս ամենից։
Մեկ շաբաթ հետո կարող է ուշ լինել, չեմ ուզում բացահայտել ախտորոշումները, բայց հավատացեք՝ շատ ավելի վատ է վիճակը, քան ես կարող եմ ներկայացնել։ Եթե մնա այսպես, չկառավարվող այս ծանր հիվանդությունը չափազանց վտանգավոր է»,- ասաց բժիշկ Սահակյանը։
Նա նշեց, որ իրենք ոչ մի քաղաքական մտքեր չեն հնչեցնելու, քրեաիրավական վերլուծություններ չենք կատարելու, իրենք բժիշկներ են, հասկանում են բժշկությունից։
«Մենք չենք ասում արդարացրեք, ազատեք, ասում ենք՝ խափանման միջոցը փոխեք, որպեսզի կարողանանք կազմակերպել պատշաճ բուժում, ամեն անգամ ինչ-որ հետազոտություն նշանակելու համար ինչ-որ մարմին հիմնավորումներ չպահանջի, չասեն՝ ոչ թե այս, այլ այն հիվանդանոց պետք է տանել, այսինքն անտեղի ձգձգումներ չլինեն»,- ասաց Ս. Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանը հերքել է Վիտալի Բալասանյանի՝ իրեն այցելելու մասին լուրը. Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի գործով դատական նիստի ընթացքում Ջհանգիրյանը մտնում է դատարանի շենք. Պաշտպան
- Չարչյանի գործի հետ կապված տեսնում ենք իշխանական դիրքից ճնշում, հետապնդում. Վարդևանյան
- Իրենք որոշել են Արմեն Չարչյանին պատժել ընդհուպ մինչև իր առողջությունը քայքայելու գնով. Վարդևանյան
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
- Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
- Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է՚ Իշխան Սաղաթելյանը՝ պրոֆեսոր Չարչյանի վիճակի մասին
- Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի․ «Հայաստան» դաշինք
- Քիչ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է
- Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի